Miss Grand International գեղեցկության մրցույթին այս տարի Հայաստանը ներակայացնում է Քրիստինա Այանյանը։
Օրերս կայացել է Այանյանի լողազգեստով ելույթը, որն այնքան էլ հարթ չի անցել։ Քրիստինայի կոշիկը պոկվել է, ինչը նրան չի խանգարել ավարտին հասցնել ելույթը։ Քրիստինան բեմում ելույթը շարունակել է բոբիկ։
«Շոուն պետք է շարունակվի։ Եթե դիտեք մրցույթի ընթացքում իմ ամբողջական ելույթի տեսագրությունը, կտեսնեք, որ իմ կոշիկը պոկվել է։ Սխալներ ու անկումներ կարող են տեղի ունենալ բեմում եւ կյանքում։ Կարեւոր է վեր կենալ, շարունակել ու ավելի լավ անել։ «Miss Grand International» մրցույթի բեմում զվարճալի եւ հիշարժան օր եմ ունեցել։ Շարունակիր ժպտալ ու պարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինան։