Իրավաբան, իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս Էմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում դեկտեմբերի 2֊ին, առավոտյան ժամը՝ 9։00֊ից 10։00֊ի սահմաններում ՀՀ օդային տարածքի վրայով, իսկ ավելի կոնկրետ՝ Եղվարդ Զորավանի երկնքում շրջող և անհասկանալի նյութ շաղ տվող ու թափող այս ուղղաթիռին։
Նշեմ, որ տվյալ տարածքում ըստ ականատեսների որևէ հրդեհ չի եղել, ուղղաթիռը հրշեջ չի, ինչպես նաև վնասակար միջատների վնասազերծման համար հիմա տարվա այդ շրջանը չի, ուստի խնդրում և հորդորում եմ պարզաբանել այս ամենը և անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ երևույթը լուսաբանելու և հիմնավորելու կապակցությամբ։ Եթե դուք խիստ զբաղված եք կամ ի վիճակի չե՞ք անդրադառնալու այս հարցին ապա մենք ինքներս ստիպված կլինենք ինքներս ճշտել ու պարզաբանել կատարվածը, գտնելով տվյալ օրվա և տվյալ ուղղաթիռում թռչող անձնակազմին… Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքներին, հետագա անելիքները հասկանալու համար։
Դիմող՝ Էմիլ Մարկոսյան»։
Տեսանյութը՝ Կարեն Չախալյանի ֆեյսբուքյան էջից։