ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս։
Դավթյանը մեկնում է Եգիպտոս՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը։
Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետն ու ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։