Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

 

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Լուիզա Ներսիսյանն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Կյանքի գույները»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ եք»։

 

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Լուիզան հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր ականջօղերը։ «Մոսկվան երբեք չի քնում»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել նրան․ «Շատ գեղեցիկ եք»։