«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել ու շարժել հետեւորդների հետաքրքրությունը։
իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով գեղեցիկ զգեստ է կրում։ Լուսինեն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Գիտե՞ք երբ ինչ-որ բանի շատ ես սպասում, սրտանց ցանկանում ես, իրականանում է։ Այս նկարով փոքրիկ գաղտնիք բացե՞մ. իմ սպասումը ունի գույն կամ գույներ»,- մեկնաբանություններում գրել է նա։
View this post on Instagram