Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 8-ին կավարտվեն խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները E, F, G եւ H խմբերում։

E խմբում 5 հաղթանակից հետո առաջին տեղն է գրավել եւ 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», որը կընդունի «Բարսելոնային»՝ 7 միավոր։ 5 միավորով երրորդ տեղում ընթացող պորտուգալական «Բենֆիկան» նույնպես պահպանում է փլեյ-օֆֆի ուղեգիրը նվաճելու հնարավորություն։


F խմբում միայն առաջատար «Մանչեսթեր Յունայթեդն» է արդեն ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Երկրորդ տեղին հավակնում են «Ատալանտան» ու «Վիլյառեալը»։

G խմբում ֆրանսիական «Լիլը», ավստրիական «Զալցբուրգը», իսպանական «Սեւիլիան» եւ գերմանական «Վոլֆսբուրգը» մինչեւ վերջին տուրը պահպանում են խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորություն։

H խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսն» արդեն նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը, ռուսական «Զենիթն» էլ ապահովել է երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիրը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

H խումբ

«Զենիթ» - «Չելսի»՝ 21։45 (Երեւանի ժամանակ)

«Յուվենտուս» - «Մալմյո»՝ 21։45

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 12, «Յուվենտուս»՝ 12, «Զենիթ»՝ 4, «Մալմյո»՝ 1։

E խումբ

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 00։00

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո»՝ 1։

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յանգ Բոյզ»՝ 00։00

«Ատալանտա» - «Վիլյառեալ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 10, «Վիլյառեալ»՝ 7, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 4։

G խումբ

«Վոլֆսբուրգ» - «Լիլ»՝ 00։00

«Զալցբուրգ» - «Սեւիլիա»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Լիլ»՝ 8, «Զալցբուրգ»՝ 7, «Սեւիլիա»՝ 6, «Վոլֆսբուրգ»՝ 5