Անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանության լրատվության վարչություն