Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը։

«Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես որ կարգն է»,-Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Փոխնախարարի խոսքով՝ մոդուլային տնակերը պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ. «Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե պատգամավորներից մեկն ասում էր, որ հեռադիտակներից մեկի աչքը չկար, փոխնախարարն արձագանքեց. «Հիմա եթե ես ասեմ, որ այո՛, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ ինչ-որ մի տեխնիկա խափանված լինի, բայց այն անմիջապես փոխարինվում է»։