«ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն պետական սահմանի պահպանության ոլորտում ՀՕՊ զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ ՀՕՊ զորքերի կողմից ՀՕՊ միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով»,- «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան։
«Օրենքի նախածի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի գ․ կետը, ըստ որի՝ ՀՕՊ զորքերն իրավասու են ՀՀ անվտագությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել կամ ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ նշված այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են այն»,- նշեց նա։