«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնի բաժին երեկ առավոտյան բերման է ենթարկվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնեցին, որ երեկ առավոտյան ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չնշեց։ Մեր տեղեկություններով, տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է, որոնք այժմ ազատության մեջ են»,–գրում է  «Հժ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: