«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Աժ միջադեպի գործը ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերի նախապատրաստման երրորդ օրը լրացել է, եւ դեռեւս ԱԱԾ-ում հստակություն չկա՝ հարուցել քրեական գործ, թե ոչ։

Իսկ ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։ Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքի պագամավորների օգնականները կոնկրետ անուններ չեն տալիս, թե ով է իրենց հարվածել, ավելին՝ ասում են, որ իրենց ծեծող չկա ու չի էլ լինի:

Տեղեկացանք, որ միջադեպի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կոնկրետ հրաժարվել է բացատրություն տալ: Իսկ, ահա, ԱԺ պատգամավորները, որոնք եղել են ծեծկռտուքի կիզակետում, հայտնել են, թե իրենք չեն ծեծել ոչ մեկի, լսել են ձայներ ու տեսել են՝ օգնականներն են կռիվ անում:


Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետեւի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին եւ 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում