Խոյ. Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ։

Ցուլ. Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, անցածը կրկնելուց, հին սխալները ուղղելուց: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, ավելի լավ է բավարարվել ընդհանուր թեմաներ քննարկելով: Տարաձայնությունները կծագեն առաջին հերթին մտերիմ մարդկանց հետ:

Երկվորյակ. Օրը հատկապես հարմար է թիմով աշխատելու համար և ինքնուրույն գործելու, կամ ձեզ հատկապես հետարքրքող գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր խաղալու: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի:

Խեցգետին. Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը:Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի վրա:

Առյուծ. Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Գործել պետք է բավական զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են:

Կույս. Սովորականից ավելի զգույշ եղեք, կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան հաջողություն: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը։

Կշեռք. Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով:

Կարիճ. Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված ֆիրմաներին և սովորական մոդելներին: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի: Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել։


Աղեղնավոր. Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ: Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ`կիրք:

Այծեղջյուր. Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար արժանի կիրառություն:

Ջրհոս. Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը:

Ձկներ. Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում: