ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, վերջերս չի երեւում հանրության աչքին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ավելին, արդեն տեւական ժամանակ է «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել նրա հետ, սակայն հեռախոսներն անջատված են, իսկ նրա մտերիմները մեզ հետ զրույցում նշեցին, որ որեւէ նոր հեռախոսահամար չունեն Լ. Սարգսյանից։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա այժմ գտնվում է Սեւանում ու իր հանգիստն է վայելում։ Փաստորեն, նախկին պատգամավորը չի ցանկանում որեւէ մեկի հետ շփվել ու ընտրել է նման յուրօրինակ ու մենակյաց հանգստի տարբերակ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: