«Պարզվում է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր կարգավիճակին: Նա այլընտրանքային ուղիներ է որոնում` քաղաքն իր ազդեցության տակ պահելու համար:
Դեռ իր քաղաքապետության տարիներին նա գնել էր Գյումրու դատարանի հին շենքը, իսկ հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Ղուկասյանը ծրագրում է այն վերածել Գյումրու երկրորդ՝ Վարդանիկի «քաղաքապետարանի», որտեղ նա ընդունելություններ կկազմակերպի, ժողովներ կանցկացնի եւ կաջակցի կարիքավոր գյումրեցիներին»,- գրում է «Հրապարակը»: