«Այսօր, ժամը 12:00-ի սահմաններում, դատապարտյալների հարազատները հավաքվելու են Բաղրամյան 26-ում։
Բողոքելու են պատժի հետագա կրումից վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անգործության դեմ։ Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենք սնանկանում են կալանավայրերում դատապարտյալ պահելով, որ սնունդը զզվելի է, դատապարտյալի և կալանավորի անցկացրած ամեն օրը մեծ եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին, որ իրենք պարտավոր են ամեն ամիս առնվազն 30 հազար դրամ «մուծվել» բանտապետերին, հակառակ դեպքում իրենց հարազատներին քրեական հեղինակությունների միջոցով կներքաշեն մոլի խաղերի մեջ և կգցեն մեծ «պարտքերի» տակ։ «Վարչությունում շահագրգռված չեն, որ մարդիկ ազատվեն։ Պետերը ձևական են դիմում վաղաժամկետ ազատման հանձնաժողովին։ Բայց իրենք լավ գիտեն, որ ոչ ոք էլ չի ազատվելու»,– բողոքում էին մեզ»,–գրում է «Հրապարակը»։
Դատապարտյալների հարազատները պարտավոր են 30 հազար դրամ «մուծվել» բանտապետերին
