Թեեւ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիաները վերջին շրջանում ավելի պասիվ են, ու ագրեսիվ տրամադրություններ չկան, սակայն ոստիկանությունը շարունակում է պաշարել կառավարության հարակից տարածքը: Երեկ Բուզանդի փողոցում դարանակալել էին բազմաթիվ, տարբեր տրամաչափի ու նշանակության ոստիկանական մեքենաներ՝ տարատեսակ համազգեստավորներով լցված: Բացի այդ, դարձյալ կողպել էին կառավարության մուտքի դուռը: Եվ ծառայություն իրականացնող ոստիկանն ստիպված էր շվեյցարի դեր կատարել՝ դուռը բացելով ծանոթ դեմքերի առջեւ: Այսպես եթե շարունակվի, չի բացառվում, որ շուտով կառավարության մուտքի դռան վրա զանգ տեղադրվի,-այս մասին գրում է Հրապարակ թերթը: