Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն աշխատանքից հեռացրել է բուհի հաշվապահներին։
«Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը հաստատեց տեղեկությունը. «Այո, նրանք այլեւս չեն աշատում համալսարանում, ու ես նրանց հեռացրել եմ աշխատանքից, իսկ այս գործով քննությունը դեռ շարունակվում է»»,- գրում է «Ժողովուրդը»: