«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել` ներկայանալով շքեղ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է վարդագույն երանգի, ուսերը բաց, ոճային զգեստ, որն ընդգծել է գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լուսինեն զգեստը համադրել է զգեստի երանգի բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել ընդգծված շպար։ Գեղեցկուհու կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ վզնոց, ականջօղեր։ «Մենք ինքներս ենք ստեղծում մեզ, կառուցում մեր տեսակը, կառավարում մեր հույզերն ու ապրումները…եւ դա մեր գեղեցկության կերտման անընդհատ շարժումն է», - հրապարակումը մեկնաբանել է Լուսինեն։
Օրեր հրապարակված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով գեղեցիկ զգեստ էր կրում։ Լուսինեն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Գիտե՞ք երբ ինչ-որ բանի շատ ես սպասում, սրտանց ցանկանում ես, իրականանում է։ Այս նկարով փոքրիկ գաղտնիք բացե՞մ. իմ սպասումը ունի գույն կամ գույներ»,- մեկնաբանություններում գրել էր նա։