Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո արված հայտարարությունները դարձան Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմի արդյունքների փաստացի ճանաչում։ Մաքսակետեր և սահմանակետեր ստեղծելու Փաշինյանի հանձնառությունը նշանակում է, որ պատերազմի արդյունքում ձևավորված «սահմանները» ճանաչվում են Հայաստանի կողմից։ Դա նշանակում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչում Արցախի հարցի փակմամբ։
ԵԽ նախագահի հայտարարության մեջ ուժային «կարգավորման» դատապարտման բացակայությունը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունն ինքը ճանաչել է հակամարտությունը ուժով լուծելու Բաքվի իրավունքը։ Հայաստանի կողմից Բաքվի իրավունքները ճանաչելուց հետո ԵՄ-ն չի կարող առաջարկել սեփական օրակարգը. Ավելին, Փաշինյանն իր հայտարարության մեջ նույնիսկ չի հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Բրյուսելի հանդիպումից առաջ բանակցություններ են տեղի ունեցել Մակրոնի և Պուտինի միջև, և թեև Ֆրանսիայի նախագահը խոսել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին, Պուտինը կրկին նշել է մարդասիրական օրակարգը, ինչը Բրյուսելում հաստատել է Փաշինյանը։
Ուժային «կարգավորման» արդյունքների ճանաչումը պետք է հաստատվի խորհրդարանում. Արցախյան հիմնախնդրից ազատվելով ու «անվտանգության ապահովումը» Ռուսաստանին հանձնելով Փաշինյանն իրականացնում է «պողպատե մանդատը»՝ վերացնել Հայաստանը փակել «խորհրդային սահմաններում» և ազգային շահերն ու պահանջներն «ամփոփել» Եռաբլուրում։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/15/688098/