Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել ընդհանուր տեսակետներ ու մոտեցումներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով բրյուսելյան այցը և Ադրբեջանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այսինքն՝ հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: