Ինչպես հայտնել էինք, նախօրեին ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Երեկ ամբողջ օրը ԱԺ երկու ֆրակցիաներին պատկանող մամուլը փորձ էր անում Ասլանյանի ձերբակալումը տեղավորել ԼՀԿ-ի գրպանը, բայց դա որևէ ձևով չի կարող տեղի ունենալ: Ես ունեմ ջերմ, մարդկային հարաբերություններ Ասլանյանի հետ: Նա անձամբ գիտի, որ մենք կապ չունենք նրա քրգործի հետ, որը սեպտեմբերին է հարուցվել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Վանաձորում մասնակցել է քաղաքական 10 ուժ։
Ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: