Պենտագոնի ղեկավար Չաք Հեգելը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ կձգտի ստեղծել Սիրիա ռազմական միջամտության համար միջազգային կոալիցիա, չնայած Բրիտանիայի կողմից այդպիսի ծրագրերից հրաժարվելուն, որը ավանդաբար համարվում է Վաշինգթոնի գլխավոր դաշնակից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բրիտանական խորհրդարանը չի ընդունել վարչապետ Դևիդ Քամերոնի առաջարկությունը Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունների մասին: Քվեարկությունը ունեցել է խորհրդատվական բնույթ, սակայն Քամերոնը հայտարարել է, որ պարզ է դարձել, որ խորհրդարանը կողմ չէ ռազմական գործողությունների սկսելուն և կգործի համապատասխանաբար: Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը հաստատել է, որ Լոնդոնի մասնակցությունը ռազմական գործողություններին բացառվում է:
Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է թույլատրել Սիրիայի վրա սահմանափակ ռազմական հարված` չնայած բրիտանական իշխանությունների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու հրաժարվելուն: