«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում ՀՀ-ն ներկայացնող Մալենան գրավեց առաջին տեղը։

 

Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում ՀՀ-ն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ 1-ին հորիզոնականը։

2-րդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։

Նշենք նաև, որ մրցույթին մասնակցում էին 19 պետությունների ներկայացուցիչներ։