Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանի գրառումը. «ԵՍ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱ ՀԱՅ ՄԱՐԴՍ, ԴԻՄՈՒՄ ԵՄ 2005 թ-ից մինչ այսօր ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԱԾ տնօրենի և Պաշտպանության նախարարարի պաշտոնները զբաղեցրած անձանց
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2005թ-ից մինչ այսօր ոտնահարվում են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքները, մասնավորապես՝ 2005թ-ից չի վճարվել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարները և անտեսվել են նրանց սոցիալական իրավունքները: Ընդհանուր գումարը, որ պետք է վճարվի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, կազմում է մոտ 150 000 դոլար, որն իմ կարծիքով հափշտակվել է, ինչը մեր «ազգափրկիչ» կառավարություններին չի էլ հետաքրքրում, առհասարակ որևէ մի մարմնի չի հետաքրքրում այս հարցը։ Ավելին, իշխանությունները, վախենալով սեփական կաշվի համար, ոստիկանին վճարում են 280 000 դրամ, մինչդեռ երկրի սահմանները պահող պայմանագրայինին ընդամենը 180 000 դրամ։ Հիմա բոլորդ սուրբ եք ձևանում և էլի շարունակում բանակի թալանը։
ՀԻՇԵՑՈՒՄ այն մարդկանց, ովքեր ուրախանում էին նիկոլի բանակին մատակարարած ելակով․ մեր աչքին թոզ փչելով, ելակի պատրվակի տակ, սնունդ մատակարարող ընկերություններով թալանեցին բանակը և պատերազմից հետո մեղադրեցին զինվորին և կրտսեր սպայական կազմին։ Իսկ բարձրագույն սպայակազմին զանազան պետական պարգևներ և կոչումներ շնորհեցին, չնայած, որ ամեն մի կորսված սանտիմետրի համար պատասխանատու էին «ազգային հերոս» գեներալները և իրենց վարչության պետերը։
Մենք միշտ տրվում ենք անձերին և կուռք սարքում նրանց, թշնամանալով մեկս մյուսի նկատմամբ, հաշվի չառնելով, որ մենք տրվում ենք այս հիմարների մանիպուլյացիաներին, ինքներս օգնում ենք թրքահպատակ ղեկավարներին, որոնք Լևոնից մինչև Նիկոլի թիվ պառակտել և կործանել են մեր մանկություն-պատանեկություն ու ծերությունը։
Դարձել ենք թշնամի իրար հանդեպ և մեր հայրենիքի հանդեպ դավաճան։ Ու փնտրում էնք դավաճանների, չհասկանալով, որ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ համար ազգային պառակտումից ավելի մեծ դավաճանություն չկա։
ԽՆԴՐԱՆՔՍ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ, ԿԱՆԳՆԻՐ ԿՈՂՔԻՍ, ՍԱՏԱՐԵՆՔ ԻՐԱՐ ԵՎ ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ԲՆՕՐՐԱՆԸ, ՈՐ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԴԱՌՆԱՆ ՔՈՉՎՈՐ»: