Անհայտ անձանց կողմից բացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջից հայտարարություն է տարածվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկման գործընթաց սկսելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Մեկ անգամ եւս հարկ ենք համարում հիշեցնել, որ սակագների վերանայման գործառույթը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության դաշտում է, սակագների փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն էլ հասանելի է Հանձնաժողովի կայքում: