ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աբսուրդի փառատոնը շարունակվում է համաձայն տխմար, հակահայկական, ապազգային, շինծու «խաղաղության դարաշրջանի» տեսլականի։
Հայկական կողմը, հումանիտար նկրտումներից ելնելով, ՌԴ միջնորդությամբ վերադարձրել է ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ 2 սահմանախախտ զինծառայողներին. ՊՆ
Հիմա հարց՝ ինչո՞ւ ադրբեջանցի դիվերսանտներին հայկական կողմը չփոխանակեց մեր գերի տղերքի հետ։
Լավ մտած եք, շատ լավ՝ մինչև պատասխանելը»։
«Ինչո՞ւ ադրբեջանցի դիվերսանտներին հայկական կողմը չփոխանակեց մեր գերի տղերքի հետ». Արման Աբովյան
