Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, անպատասխան թողեց իր հրաժարականի պահանջի մասին հարցը:

Ավելի վաղ  հայտնել էր, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:


Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է: