Հասկանալով ամբողջ իրավիճակը և նաև իմանալով այն թվաքանակը, որոնք չեն միացել քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, ինձ համար տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ասաց Երանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով ավագանու նիստին «Իմ քայլի» անդամների չներկայանալուն։
«Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այնուհանդերձ քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են Ձեզ, կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին»,- ասաց Խաժակյանը։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Վահե Գեւորգյանը, ով եմ է Մարությանի հրաժարականին իր հերթին ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին, երբ նույն Սերժ Սարգսյանը տեխնիկապես մտավ ԱԺ եւ ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ: Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք»:
Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ դիմեց Հայկ Մարությանին. «Ինչու այս ծանր պահին չեք դիմում երեւանցիներին, որոնք ձեզ ընտրել են քաղաքապետ»:
Հայկ Մարությանն էլ արձագանքեց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն վաղաը կայանալիք նիստում: