Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց`  Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը  կտրամադրվի 2022թ հունվար ամսին: 


Ծրագրի շահառուներն են 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:
Դրամական օգնությունը տրամադրվելու է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: