Հայաստանը երբևէ բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը: «Ամենակարևոր, բայց նաև որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂՀ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը: Այս հարցին պատասխանելու համար ես ուզում եմ ի սկզբանե արձանագրել, որ գուցե չկարողանամ միչև վերջ բացահայտել ողջ պրոցեսը: Բանակցային ոչ մի գործընթացում ոչ մի իշխանության կողմից չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ: ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավոր: Որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ հայկական միավոր, այն դիտարկվել է՝ որպես հայկական ու ադրբեջանական միավոր՝ առնվազն բնակչության կազմով: Հիմա էդ ադրբեջանցիները որտե՞ղ պետք է բնակվեին: Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, կարող եմ տեքստային ապացուցել»,- պատասխանեց Փաշինյանը՝ շեշտելով, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ: Ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Սա առաջին, բայց աղետը սա չի: Հայաստանը ճանաչել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: «Ըստ սրա, նշանակում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասաց նա: