Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում շնորհավորական գրառում է արել՝ հրապարակելով լուսանկար կնոջ եւ որդու հետ։ Ազգային թիմի ավագը մաղթել է խաղաղություն, ուրախություն եւ անվերապահ սեր։
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 6-ին՝ հյուրընկալվելով «Միլանին»։