Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և ժամանած բժիշկներն արձանագրել է հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:
Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: