Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապը հանդես եկավ ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով՝ մարդկությանը հրավիրելով երկխոսության, միասնության և խաղաղության։ Նա իր խոսքում անդրադարձավ աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
Իր ուղերձում Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշեց. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»: