ՈւԵՖԱ-ն ներկայացրել է աշխարհի ակումբների վարկանիշային աղյուսակը: Ցավոք Հայաստանի ֆուտբոլային թիմերը տեղ են գրավել 278-րդ հորիզոնականից ցածր: Հայաստանի լավագույն ֆուտբոլային թիմ Փյունիկը զբաղեցրել է ընդամենը 278-րդ հորիզոնականը: Այնուհետև գալիս է Շիրակը 388-րդ հորիզոնականում, Միկան` 390-րդ հորիզոնական, Ուլիսում` 391-րդ հորիզոնական, Գանձասարը` 406-րդ և Բանանցը` 435-րդ հորիզոնականում:
Լավագույն ֆուտբոլային ակումբ ճանաչվել է Բարսելոնան, այնուհետև գալիս են Բավարիան, Ռեալ Մադրիդը, Չելսին, Մանչեսթեր Յունայթեդը, Բենֆիկան, Արսենալը, Ինտերը, Պորտոն և լավագույն տասնյակը եզրափակում է Վալենսիան:
Դորտմունդի Բորուսիան, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը: Մոսկվայի Սպարտակը, որտեղ խաղում են Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը, զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը: