Ռուսաստանի Դաշնության նախագահը ամանորյա եւ սուրբծննդյան գալիք տոների առիթով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ երկու պետությունների ղեկավարների մշտական հաղորդակցությունն անցնող տարում լիովին հաստատել է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ հիմնված բարեկամության բարի ավանդույթների, մշակութային եւ հոգեւոր մերձավորության վրա։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ բազմակողմ այլ կառույցների շրջանակում։ «Դա համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման հունով»,- նշել է Ռուսաստանի նախագահը։