Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սահմանապահ զորքերի երեք զինծառայողի սպանած սերժանտը կալանավորվել է, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հունվարի 2-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ադրբեջանական սահմանապահ զորքերի զինծառայողն անհայտ պատճառով կրակ է բացել սահմանային դիրքում գտնվող իր ծառայակիցների ուղղությամբ։ Արդյունքում՝ երեք զինծառայող սպանվել է, կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ վայր դնելով զենքը։


«Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Էլխան Էվեզլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։