Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին և նրանց շնորհակալագրեր հանձնել, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ։
«Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Վստահ եմ, որ այս մարզասեր ընտանիքներում մեծացող երեխաները ապագայում ևս բարձր են պահելու Երևանի ու երևանցիների պատիվը»,– ասել է նա:
«Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող ըտանիքների թիվը»,- ավելացրել է քաղաքապետ՝, վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես լինել մայրաքաղաքի պատիվը բարձր պահող ընտանիքների կողքին:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու և մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մրցույթին մասնակցած ընտանիքներին:
Հանդիպման վերջում, Երևանի թիմին՝ որպես բացարձակ հաղթողների, հանձնված ՀՀ նախագահի մրցանակ գավաթը ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					