Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Նա ասաց, որ դեպքի հետ կապված մանրամասներ այս պահին չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում: