Թուրքական Pegasus ավիաընկերությունը դիմել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթների կատարման թույլտվություն ստանալու համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Pegasus-ը շաբաթը երկու չվերթի իրականացման հայտ է ներկայացրել՝ սկսած փետրվարից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սկսել է դիտարկել հայտերը եւ որոշում կընդունի խելամիտ ժամկետներում։


Ավելի վաղ Flyone Armenia հայկական ավիաընկերությունը ստացել էր տեղի ավիացիոն իշխանությունների թույլտվությունը Երեւան-Ստամբուլ-Երեւան չարթերային թռիչքների իրականացման համար եւ սպասում է թուրքական կողմի համանման որոշմանը։