Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով այս երեք անձանց 2019-ին քաղաքացիություն է շնորհվել: Նրանք կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:


Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: