«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և գովազդային ցուցադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, թե ով է վերահսկելու օրենքի կատարումը, Ավանեսյանն ասաց․ «Վերհսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները։
Նախարարը նշեց, որ վերջինները որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ։
«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակի՞ց վաճառեն»,- դիմելով Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետը։
«Այո՛, երբ որ հաճախորդը կուզի իր մատնանշած ծխախոտային արտադրատեսակը, իրեն կվաճառեն»,- պատասխանեց նախարարը։