Երեկ՝ հունվարի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սարի Թաղ 5-րդ շարքի թիվ 1 տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչ 36-ամյա Կարապետ Ք-ին, Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Մարինե Ղ-ին, Վեդի քաղաքի բնակիչ 23-ամյա Մարինե Մ-ին: Վրաերթից հետո բախվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Տ-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով Դավիթ Ա-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 26-ամյա Գուրգեն Թ-ն, վրաերթի ենթարկվածներ Կարապետ Ք-ն, Մարինե Ղ-ն և Մարինե Մ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: