Ալմաթիում այրվում է քաղաքային դատախազության շենքը, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ Ալմաթիի Nur Otan կուսակցության Աուեզովի շրջանային բաժանմունքի շենքում ծուխ է բռնկվել։
Բացի այդ, մոտ երեք հազար ցուցարար ռետինե մահակներով ներխուժել են Ալմաթիի ակիմատ, ոստիկանությունը պաշտպանվում է լուսաձայնային նռնակներով։
Ալմաթիում բողոքի ակցիաներ են ընթանում։
Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է մտցվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը։
Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան, նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը։ Ալիխան Սմայիլովը ժամանակավորապես կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նախարարների կաբինետի անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։