Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը, քաղաքապետարանի շենքը, հայտնում է Zakon.kz-ը: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառում:
Ղազախստանում գազի թանկացման հետ կապված ցույցերը չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։