ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակի կայունացման համար, հայտնում է կազմակերպության քարտուղարությունը։
Դրանց կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
«Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական եւ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաեւ` աջակցությունն իրավապահ ուժերին»,- ասվում է քարտուղարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՊԿ զորակազմում Ռուսաստանից ընդգրկվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները։ Ռուս խաղաղապահների առաջատար ստորաբաժանումներն արդեն անցել են իրենց խնդիրների կատարմանը Ղազախստանում։