Հինգշաբթի Ալմաթիում, որտեղ արդեն մի քանի օր է անկարգությունները չեն հանդարտվում, հրաձգություն է սկսվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դրանից հետո նրա հետ կապն ընդհատվել է։

Ականատեսները հայտնում են, որ Ալմաթիում հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։


Ալմաթիում բարձրախոսներով զինվորականները պահանջել են հեռանալ Հանրապետության հրապարակից եւ նախազգուշացրել կրակ բացելու մասին։
Ըստ ականատեսների՝ Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցներից վիրավորներն կան: