Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայները գյուղում լսվել են։
Այս մասին 24news.am-ին հայտնել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը։ «Երեկ երեկոյան կարճատև հրաձգություն է լսվել, բայց գյուղի ուղղությամբ չի եղել, կարծես Թաղավարդի դիրքերում է եղել։ Հավանական է, որ ադրբեջանցիներն են կրակել։ Կրակոցներ լսվել են գյուղում, բայց չգիտեմ՝ որ ուղղությամբ»,- նշել է Աթայանը։