«Աերոֆլոտ»-ի բոլոր չվերթները Մոսկվայից Ղազախստան շաբաթ օրը չեղարկվել են, վկայում են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատելով ցուցատախտակից՝ այսօր Մոսկվայից թռիչքներ էին նախատեսված դեպի Ակտոբե, Ալմաթի, Նուր-Սուլթան, Շիմքենթ։ Դրանք բոլորը որպես չեղարկված են նշված։ Չեղարկվել են նաեւ հունվարի 8-ին նախատեսված Ակտոբեից, Ալմաթիից, Նուր-Սուլթանից դեպի Մոսկվա թռիչքները։