Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի փողոցի 27 հասցեի մոտ տեղադրված սրճեփ սարքը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված երիտասարդը, բացի հիշյալ դեպքից, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գողություններ էր արել նաև Էրեբունու, Գլինկայի, Խորենացու և Նար-Դոսի փողոցներում տեղադրված այլ սրճեփ սարքերից՝ տերերից յուրաքանչյուրին պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։
Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Ընդհանուր գողության 6 դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։վ