Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու։

Ոստիկանությունից  հայտնում են, որ տղամարդը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ:


Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն։